Հանրագիտարան

Պեկինում տեղի ունեցավ XXIX օլիմպիական խաղերի բացումը

2008 թվականի օգոստոսի 8-ին Պեկինում տեղի ունեցավ XXIX օլիմպիական խաղերի բացումը: Այդ տարի մասնակցում էր նաև Հայաստանի օլիմպիական հավաքականը: Հայ մարզիկները նվաճեցին 6 բրոնզե մեդալ:
Օլիմպիադան (Օլիմպիական խաղեր) խոշորագույն միջազգային սպորտային մրցաշար է, որն անց է կացվում յուրաքանչյուր չորս տարին մեկ: Օլիմպիական խաղերն սկիզբ են առել Հին Հունաստանում, սակայն 4-րդ դարում արգելվել են: Ֆրանսիացի բարոն Պիեր դե Կուբերտենի ջանքերով դրանք 19-րդ դարում կրկին «վերածնվել» են:
 
Օլիմպիական խաղերը կամ Ամառային օլիմպիական խաղերը 1896 թվականից ի վեր տեղի են ունենում յուրաքանչյուր չորս տարին մեկ, բացառություն են կազմել Համաշխարհային պատերազմի տարիները:
 
1924 թվականից սկսեցին կազմակերպվել նաև Ձմեռային օլիմպիական խաղերը, որոնք սկզբնական շրջանում տեղի էին ունենում նույն տարում, ինչ Ամառային օլիմպիական խաղերը: 1994 թվականից Ձմեռային խաղերն անց են կացվում Ամառային խաղերից երկու տարի անց:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: