Հանրագիտարան

Տեղի է ունեցել «Բանկ Օտոմանի» գրավումը

«Բանկ Օտոմանի» գրավումը տեղի է ունեցել 1894-1896թթ. համիդյան ջարդերից հետո սուլթանից և արևմտյան տերություններից ի նպաստ հայերի բարեփոխումներ պահանջելու, Հայկական հարցի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով։
1896թ. օգոստոսի 14-ին 31 զինված հայ գրավում է Կոստանդնուպոլսի օսմանյան բանկը և եվրոպական դեսպաններին ուղղված հայտագրով պահանջում արագացնել հայկական բարեփոխումների ծրագիրը՝ հակառակ դեպքում սպառնալով պայթեցնել բանկը։ 
 
Եվրոպական դեսպանների անունից ռուսական դեսպանատան թարգման Մաքսիմովը բանկը գրավողներին հավաստիացնում է, որ խոստանում են ազդել սուլթանական կառավարության վրա և իրագործել տալ այդ բարեփոխումները, ինչպես նաև խոստանում են ապահովել նրանց անվնաս հեռացումը Թուրքիայից։ 
 
13 ժամ տևած ընդհարումից հետո բանկ գրավողները լքում են այն և տրամադրված ֆրանսիական նավով մեկնում Մարսել։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: