Հանրագիտարան

ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց «Ստրկացված ազգերի մասին» օրենք

Այս օրենքի երկրորդ անվանումն է՝ Օրենք Ռուսաստանի մասնատման մասին։ Այդ օրենքի տեքստից հետևում էր, որ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության քաղաքականությունը հանգեցրել է, իբր, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Ուկրաինայի, Բելոռուսիայի, Հայաստանի, Վրաստանի... մի խոսքով՝ միութենական բոլոր հանրապետությունների ստրկացմանը և ազգային անկախությունից զրկելուն։
Ավելին`   այդ օրենքի տեքստում գրված էր. «Քանի որ այդ ստրկացված ազգերը ի դեմս Միացյալ Նահանգների տեսնում են մարդկային ազատության պատվարին, նրա առաջնորդությունն են փնտրում իրենց ազատագրման և անկախության ձեռքբերման գործում և քրիստոնեական, հուդայական, մահմեդական, բուդդայական և այլ հավատքի կրոնական ազատությունների, ինչպես նաև անձնական ազատությունների վերականգնման գործում, և քանի որ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար կենսականորեն անհրաժեշտ է աջակցել հնազանդեցված ազգերի ժողովուրդների դրսևորած ազատության և անկախության ձգտումներին... հենց մենք պետք է հարկ եղած պաշտոնական ձևով հստակորեն ցույց տանք նման ժողովուրդներին այն պատմական փաստը, որ Միացյալ Նահանգների ժողովուրդը կիսում է վերստին ազատություն և անկախություն ձեռք բերելու նրանց ակնկալիքները»։ Այս օրենքի ընդունմանը հաջորդած 50 տարիների ընթացքում ԱՄՆ նախագահներից յուրաքանչյուրը երդվել է կատարել այն։ Փորձագետների գնահատականներով՝ դրա իրագործումն ամերիկացի հարկատուների վրա ավելի քան 4 մլրդ դոլար է նստել։ Խորհրդային Միությունը փլուզվեց, սակայն «Public Law 86-90» օրենքը ոչ ոք չեղյալ չհայտարարեց. այն շարունակում է գործել մինչ օրս։
 
Հենց այս օրենքի իրագործման պրիզմայի միջով պետք է դիտարկել քսանամյա վաղեմության իրադարձությունները, երբ Խորհրդային Միության տարբեր կետերում ժամանակի ոչ մեծ տարբերությամբ բռնկվում էին ազգամիջյան բախումներ՝ արյունալի հետևանքներով։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: