Հանրագիտարան

Ջիանի Վերսաչե

Ջիանի Վերսաչեն ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 2-ին Իտալիայի հարավում`   Ռեդժո դի Կալաբրիա քաղաքում: Նրա մայրը`   Ֆրանչեսկան, դերձակուհի էր և հաճախ էր փոքրիկ Ջիանիին իր հետ աշխատանքի տանում: Ըստ երևույթին`   հանդերձատան և անթիվ զգեստներին վերաբերող առաջին մանկական տպավորությունները վճռեցին նորաձևության արքայի հետագա ճանապարհը:
Վերսաչեին նկատում են, և 1957 թվականին լույս է տեսնում նրա առաջին հավաքածուն: 1978 թվականի մարտին Վերսաչեն ներկայացնում է կանացի հագուստի իր հեղինակային հավաքածուն, հաջորդ տարի`   նաև տղամարդկանցը:
 
Դիզայների համար հիշարժան այդ նույն տարում նրան են միանում եղբայրը`   Սանտոն, որն զբաղվում էր ֆինանսական խնդիրներով, և քույրը`   Դոնաթելան, ում պարտականությունների մեջ էր մտնում ընկերության գովազդներով և իմիջով զբաղվելը:
 
Վերսաչեն կարողանում էր որսալ ժամանակի տրամադրությունը: Նրա զգեստները չափազանց համարձակ կամ չափազանց վառ էին: Նա առաջարկում էր հագուստ, որն ընդգծում էր գեղեցիկ մարմնի բնականոն տեսքը:
 
1997 թվականի հուլիսի 25-ի առավոտյան Վերսաչեն արթնացավ բավականին շուտ, զբոսնեց, այնուհետև ուղևորվեց մոտակա սրճարան, որպեսզի նախաճաշի և թերթ ընթերցի:
 
Երբ նա մոտեցավ իր շքեղ առանձնատան դարպասներին, հնչեցին կրակոցներ… Վերսաչեի մահից հետո նրա ընկերությունն սկսեց գլխավորել կրտսեր քույրը`   Դոնաթելան:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: