Հանրագիտարան

Ղուկաս Կարնեցի կաթողիկոսը դիմեց Պավել I կայսրին

Ղուկաս կաթողիկոսը սառը վերաբերմունք ուներ ցարական նվաճողական քաղաքականության նկատմամբ, որին աջակցելու պահանջներին նա մշտապես տալիս էր խուսափողական պատասխան: Ի հակադարձումն այդօրինակ վերաբերմունքի`   կաթողիկոսի խնդրանքը՝ ապահովել կրոնական հանդուրժողականություն հայ եկեղեցու համար, ցարական կողմի ներկայացուցիչներն անարձագանք էին թողնում:

Ղուկաս Կարնեցի կաթողիկոսի գահակալության տարիներին կազմված ռուս-հայկական դաշնագրի առաջին կետն այդ էր պահանջում:

 

Երկրորդում ասվում էր, որ հայկական լուսավորչական հաղորդությունը չընկալվի իբրև «զպղտորիչս և խռովարարս սիրոյ և խաղաղութեան»:

 

Երրորդ կետը պահանջում էր չարգելել մահմեդականներին և հեթանոսներին ընդունել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանած հավատքը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: