Հանրագիտարան

Իրականացվել է մահափորձ Աբդուլ Համիդի դեմ

Օսմանյան կայսրության սուլթան (1876-1909թթ.) Աբդուլ Համիդ II-ը կառավարման սկզբնական շրջանում ներկայացել է իբրև բարենորոգումների և սահմանադրական կարգի կողմնակից: 1876թ. ընդունել է Օսմանյան Սահմանադրությունը, որի մշակմանը մասնակցել է նաև Գ. Օտյանը: Սակայն 1878թ. Աբդուլ Համիդն արձակել է խորհրդարանը, հաստատել բացարձակ բռնատիրության վրա հիմնված վարչակարգ (հայտնի է «զուլում» անունով), մտցրել խիստ գրաքննություն: Դաժանորեն ճնշել է բուլղարների, մակեդոնցիների, արաբների, հայերի ազատագրական շարժումները:
Աբդուլ Համիդի օրոք շարունակվում է Օսմանյան կայսրության մասնատումը: Անգլիային են անցնում Կիպրոսը (1878թ.), Եգիպտոսը և Սուդանը (1882թ.), Ֆրանսիային`   Թունիսը (1881թ.), Բուլղարիային`   Ռումելիան (1885թ.): 
 
1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո թուրքական լծից ազատագրվում են մի շարք բալկանյան ժողովուրդներ, Ռուսաստանին են անցնում Արևմտյան Հայաստանի որոշ տարածքներ, այդ թվում`   Կարսն ու Արդահանը:
 
Սան Ստեֆանոյի պայմանագրով (1878թ.) և Բեռլինի դաշնագրով (1878թ.) Աբդուլ Համիդը պարտավորվում է բարեփոխումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում: Սուլթանը, սակայն, արհամարհում է ստանձնած պարտավորությունները:
 
Հայ բնակչության բողոքներին հետևում են 1894-96թթ. հայկական կոտորածները, որոնց համար նա ստանում է «կարմիր սուլթան» մականունը:
 
Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ II-ի սպանության փորձը հայ դաշնակները կոչել էին «Եըլտըզի» մահափորձ, քանի որ այն ծրագրվում էր իրականացվել 1905թ. հուլիսի 21-ին Ստամբուլի Եըլտիզ մզկիթում։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: