Հանրագիտարան

Յուսուֆ Քարշ

Կանադահայ հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշը լուսանկարել է այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Հեմինգուեյը, Յունգը, Չերչիլը, Մայր Թերեզան, Էյնշտեյնը, Միրոն, Քամյուն, Գագարինը և այլն:
Քարշը ծնվել է Արևմտյան Հայաստանում դեկտեմբերի 23-ին: Նրա ընտանիքը փրկվել է Մեծ եղեռնից: 1924թ.16-ամյա Յուսուֆին ուղարկում են Քվեբեք`   հորեղբոր`   լուսանկարիչ Ջորջ Նաքաշյանի մոտ: 
 
Այդտեղ էլ ծնվում է սերը լուսանկարչության նկատմամբ: 1992թ. 83-ամյա Քարշը հրատարակում է «Ամերիկայի ամենահայտնի 73 կանայք և տղամարդիկ» գիրքը:
 
2000թ. «Ով ով է» հայտնի պարբերականը Յուսուֆ Քարշին ընդգրկել է աշխարհում ամենահայտնի 100 մարդկանց ցանկում, ընդ որում՝ Քարշն այդ 100 հոգուց 51-ին լուսանկարել էր: Հայտնի լուսանկարիչը մահացել է 2002թ. Բոստոնում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: