Հանրագիտարան

Կ. Պոլսում հիմնվեց Մխիթարյան միաբանությունը

Հայ կաթոլիկական վանական և մշակութային հարստությունների շարքին է դասվում Մխիթարյան միաբանությունը: Հիմնադիրն է Մխիթար Սեբաստացին: 1701թ.-ի սեպտեմբերի 8-ին Կոստանդնուպոլսում հիմնելով այս հաստատությունը`   նպատակ է ունեցել ծավալել հոգևոր, ուսումնակրթական, գիտական և մշակութային գործունեություն: 1706թ. միաբանությունը տեղափոխվել է վենետիկապատկան Մորեա թերակղզու Մեթոն բերդավան, 1717թ. հաստատվել Վենետիկի Սբ. Ղազար կղզում, իսկ 1712թ. Վատիկանը միաբանության առաջնորդ է ճանաչել Մխիթար Սեբաստացուն և հաստատությունը գիտակրթական կենտրոն է հռչակել ու շնորհել «Հայկական ակադեմիա» պատվավոր տիտողսը:
Միաբանությունն իր հիմնադրումից մինչ օրս ծավալում է գիտական, կրթական, մշակութային, բանասիրական գործունեություն: 1789թ. հիմնվել է միաբանության տպարանը, և առաջին գիրքը, որ լույս է տեսել այնտեղ, «Բառագիրք հայկական լեզվի» բացատրական բառարանն է եղել: 19-րդ դարում շատ բեղմնավոր է եղել միաբանության գիտական և գեղարվեստական կյանքը:
 
Հայ գրականության կլասիցիզմը ծնվել է միաբանությունում 1720-ական թթ., իսկ տվյալ դարի 2-րդ կեսին կեսին կլասիցիզմը փոխարինվել է ռոմանտիզմով, որի հիմնադիրն է համարվում Ղևոնդ Ալիշանը: Մխիթար Սեբաստացու ջանքերով Ալիշանի անձնական գրադարանի հիմքի վրա Սբ. Ղազար կղզում հիմնվել է միաբանության մատենադարանը:
 
Սբ. Մելքոնյանի աբբահայրության տարիներին, միաբանության անդամների միջև կանոնադրության փոփոխություններին առնչվող վեճ է ծագել, և Բաբիկյանի ղեկավարությամբ միաբանների մի խումբ հեռացել է Սբ. Ղազար կղզուց և ժամանակավոր գործել Ավստրիայում, իսկ 1810թ. վերջնականապես հաստատվել Վիեննայում և այնտեղ էլ հիմնել Մխիթարյան միաբանության ճյուղը:
   
1810թ. Ավսրիայի կառավարությունը ճանաչել է միաբանությունը: 1874թ. միաբանության տարածքում եկեղեցի է կառուցվել, իսկ ավել ուշ մատենադարան, հետո էլ թանգարան, իսկ 1811-12թթ. հիմնվել է տպարանը: Միաբանության մասնաճյուղը ծաղկման բեղմնավոր շրջան է ապրել 19-րդ դարի 2-րդ կեսին: 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին միաբանության 2 ճյուղերն սկսել են ակտիվ համագործացել:
 
2000թ.-ի հուլիսին կազմակերպված ընդհանուր արտակարգ ժողովը որոշում է կայացրել ստեղծել Մխիթարյան միացյալ միաբանությունը`   մեկ ընդհանուր կենտրոն վարչությամբ: Վենետիկի Սբ. Ղազար կզղու Մայրավանքը միաբանության գլխավոր կենտրոնատեղին էր, Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը:
 
1834թ. Պուրսայում հիմնվել են Մուրատյան, 1836թ. Վենետիկում՝ Ռափայելյան վարժարանները, որոնք 1870թ. միավորվել են և կոչվել Մուրատ-Ռափայելյան վարժարան: 1830թ. միաբանությունը Կոստանդնուպոլսում հիմնել է դպրոց, որը 1957թ. տեղափոխվել է Բանկալթիի թաղամաս: Դպրոցներ են հիմնվել նաև Հունգարիայում, Տրապիզոնում, Ղարասուբազարում, Ախալցխայում, Սիմֆերոպոլում և այլուր:
 
1918թ. Կոստանդնուպոլսի Շիշլի թաղամասում հիմնվել է առաջին որբանոց-դպրոցը, որը հետագայում տեղափոխվել է Միլան: Նոր դպրոցներ ավելի ուշ հիմնադրվել են Ալեքսանդրապոլում, Հալեպում, Բեյրությում, Լոս Անջելեսում և այլուր: 1993թ.-ից Հայաստանում գործում է «Հայաստանի Մխիթարյան կենտրոնը», որի նպատակն է Հայաստանի և Սփյուռքի գիտնականների համագործակցության սերտացումը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: