Հանրագիտարան

Տեղի ունեցավ Երևանի բնակչության ցույցը 1903թ.-ի հունիսի 12-ի օրենքի դեմ

XX դարի սկզբին հայկական մշակութային միությունների, դպրոցների, մամուլի, մտավորականության դեմ իրականացվող բռնություններն արտահայտվեցին նոր ուժով։ 1903թ.-ի հունիսի 12-ին ցար Նիկոլայ II-ը Գոլիցինի սադրանքով ստորագրեց հատուկ օրենք, որով պետությանն էր անցնում հայկական հոգևոր հաստատություններին պատկանող ամբողջ շարժական և անշարժ գույքը։
Այդ օրենքն ուղղված էր լուսավորական-կրթական հիմնարկությունների և առաջին հերթին`   դպրոցների դեմ։ Հայտնի է, որ վանքերի և եկեղեցիների կալվածքներից ստացվող եկամուտների հաշվին էին պահվում հայկական դպրոցները:
 
Ցույցեր և ելույթներ տեղի ունեցան Ալեքսանդրապոլում, Երևանում, Շուշիում, Էջմիածնում և բազմաթիվ գյուղերում:
 
Հայապահպանության և եկեղեցու ունեցվածքը վերադարձնելու խնդրում ակտիվ գործունեություն ծավալեցին հայ ազգային կուսակցությունները, մասնավորապես`   Հայ հեղափոխական դաշնակցություն և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները:
 
Այդ օրերին ընդհատակում հրատարակվող մարքսիստական «Իսկրա» թերթում լույս տեսավ հայ նշանավոր հեղափոխական Բոգդան Կնունյանցի «Նոր կողոպուտ» հոդվածը, որտեղ նա մերկացնում էր ցարական իշխանությունների ավազակությունը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: