Հանրագիտարան

Ռուսական բանակը գրավեց Աբասաբադ բերդը

Նիկոլայ 1-ինի 1827թ. մարտի 28-ի հրամանագրով Երմոլովի փոխարեն Կովկասի կառավարիչ և Կովկասյան կորպուսի հրամանատար է նշանակվում գեներալ-ադյուտանտ Պասկևիչը: Հունիսի 8-ին Պասկևիչը ճամբար է հիմնում Էջմիածնի մոտերքում և մարտկոցային ամբողջ հրետանին ուղարկում Երևանի մատույցներ`   հարկադրելու սարդարին հանձնել Երևանի բերդը:

Սարդարը հրամայում է էջմիածնապատկան գյուղերի բնակչությանը, վանքի հոգևորականներին զենքի ուժով քշել Երևանի բերդ`   այս կերպ փորձելով կասեցնել հակառակորդի հարձակումները:

 

Կովկասյան հատուկ կորպուսի գլխավոր ուժերը Պասկևիչի գլխավորությամբ առանց մարտի հունիսի 26-ին գրավում են Նախիջևանը:

 

Այնուհետև՝ հուլիսի 7-ին, արյունալի ճակատամարտով նվաճում են Արաքսի ափին անգլիական ճարտարապետ-զինվորականների կառուցած Աբասաբադ բերդը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: