Հանրագիտարան

Միքելանջելո Կարավաջո

Իտալացի նկարիչ, XVII դ. գեղանկարչության ռեալիստական ուղղության հիմնադիր Միքելանջելո Կարավաջոն ծնվել է 1573 թվականի սեպտեմբերի 28-ին Լոմբարդիայում:
Նրա արվեստը ձևավորվել է XVIդ. վերջին և XVIIդ. սկզբին՝ մաներիզմին և ակադեմիզմին հակադրվելով: Ձգտել է կերպարի անհատականացման, պարզ ժանրային միջավայրում բնորդի անկանխակալ ուսումնասիրման միջոցով ստեղծել գեղանկարչության նոր տեսակներ՝ նատյուրմորտը և կենցաղային ժանրը:
 
Կարավաջոյի աշխատանքները կտրուկ կերպով տարբերվում էին նրանից, ինչ ժամանակակիցները սովոր էին տեսնել: Տեսարանների պատկերման ժամանակ լույսի և ստվերի միջոցով Կարավաջոն ստանում էր շատ ավելի դրամատիկ տպավորություն:
 
Արվեստագետ Ռոբերտա Լապուչիյի պնդմամբ միայն Կարավաջոյին է հաջողվել իր աշխատանքներում ձեռք բերել լուսային ստվերի դրամատիկ խաղը ժամանակակից լուսանկարչությունում կիրառվող գրեթե բոլոր հիմնարար մեթոդների օգնությամբ։ Մահացել է 1610թ.-ի հուլիսի 18-ին 37 տարեկան հասակում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: