Հանրագիտարան

Ջեյմս Բլանդելն առաջին անգամ կատարում է արյան փոխներարկում

1818թ.-ի այս օրը բրիտանացի մանկաբարձը Ջեյմս Բլանդելը մարդկային արյան առաջին հաջող փոխներարկումն է կատարում հետծննդյան արյունահոսությամբ հիվանդին՝ որպես դոնոր օգտագործելով նրա ամուսնուն: Թևից վերցնում է մոտավորապես 4 ունց արյուն և ներարկում կնոջը:
Բլանդելը լավ գիտակցում էր այս գործողության լրջությունը, այդ պատճառով բավականին հստակ մշակել էր արյուն վերցնելու և ներարկելու տեխնոլոգիան: Նա հայտնագործում է նաև առաջին հարմար գործիքները և հրատարակում իր գործունեության արդյունքները:
 
Ուսումնասիրության ընթացքում Բլանդելը նկատում է գործընթացն ուղեկցող մի շարք թերություններ`   արյան մակարդելիությունը, նրա անհամատեղելիությունը, որը հաճախ մահացության պատճառ էր դառնում, օդային էմբոլիան, որի համար նա առաջարկում է մոնիթորինգի մի շարք մեթոդներ:
 
Այսօր բժշկությունն ունի արյան փոխներարկաման երկընտրանքային արդյունավետ մեթոդներ: Ստեղծվում են անարյուն բժշկության կենտրոններ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: