Հանրագիտարան

Կ.Պոլսում տեղի ունեցավ Սկյուտարի ճեմարանի բացումը

Հրապարակախոս, բանասեր, մանկավարժ, թարգմանիչ և կրոնական գործիչ Հովհաննես Տերոյենցին իր կյանքի մեծ մասը (ապրել է 87 տարի, գործել սկսել է 17 տարեկանից) անմնացորդ նվիրվել է իր ժողովրդի կրթության ու լուսավորության, մշակութային ու կրոնական գործին:
Քանի որ մանկավարժական աշխատանքը ձգում էր նրան, շուտով իր բնակարանում բացում է մասնավոր դասարան և իր միջոցներով կրթում 20 հայ պատանու՝ ուսուցանելով հատկապես մայրենի և օտար լեզուներ: Երկու տարի գործելուց հետո այդ դասարանի հիմքի վրա ստեղծվում է 1838 թվականին բացված Սկյութարի հայտնի ճեմարանը:
 
1840 թվականին Պալյան Կարապետ ամիրայի հայրենասիրական ջանքերի շնորհիվ Իտալիայից անվանի ճարտարապետ է հրավիրվում: Վերջինս վերակառուցում է ճեմարանն իր բոլոր դասասենյակներով ու կացարաններով, սպասասրահներով ու ճաշարանով և դարձնում մի գեղեցիկ ու ճանաչված կրթական կենտրոն: 
 
Անշուշտ, բարձրակարգ դասախոս ու տնօրեն է նշանակվում Տերոյենցը: Նա էլ իր հերթին առաջնակարգ դպրոցներից ձեռք է բերում առարկայական ծրագրեր և ղեկավարվելով նրանցով՝ ավելի է բարձրացնում այդ կրթական կենտրոնի հեղինակությունը:
 
Սակայն 15 տարի գործելուց հետո սկսվում է 1853թ. Ղրիմի պատերազմը, և ճեմարանը վերածվում է զինվորական վարժարանի: Ճեմարանի փակվելուց հետո մեկուսանալով իր բնակարանում`   զբաղվում է ինքնուրույն գրական գործունեությամբ և թարգմանական աշխատանքով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: