Հանրագիտարան

Կարմիր բանակի զորամասերն ազատագրեցին Սիսիանը

1921թ. հունիսի վերջերին Կարմիր բանակը վճռական հարձակում սկսեց Զանգեզուրի ուղղությամբ:
Ուժերն անհավասար էին, Զանգեզուրի ինքնապաշտպանները բավական հյուծվել էին, զորքի հիմնական մասը կազմող գյուղացիությունը կարոտել և ուզում էր վերադառնալ հողագործական աշխատանքներին, Արարատյան դաշտավայրից Սյունիքի, Մեղրիի տարածքով Արաքս գետի և Պարսկաստանի ուղղությամբ նահանջող փախստականները հոգեբանական ավերածություններ էին գործում և խուճապ տարածում:
 
Խորհրդային Հայաստանի Ժողկոմխորհի նախագահ Ա. Մյասնիկյանի բազմիցս արած հավաստիացումներով, որ Զանգեզուրը Հայաստանի բաղկացուցիչ մասն է կազմելու, Գ.Նժդեհին գոհացում տալու ու բազմաթիվ այլ պատճառներով իշխանությունը զիջվեց բոլշևիկներին: Զանգեզուրը խորհրդայնացվեց և վերամիավորվեց Խորհրդային Հայաստանի հետ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: