Հանրագիտարան

Անտոնիո Գաուդի

Անտոնիո Պլասիդ Գիլիեմ Գաուդի-ի-Կորնետը ծնվել է 1852 թ. հունիսի 25-ին: Գաուդին կատալոնացի ճարտարապետ է, իսպանական (կատալոնական) մոդեռնի բարձրագույն ներկայացուցիչ:
Նրա նախագծած գործերի մեծամասնությունը կանգնեցվել է Բարսելոնա քաղաքում: Եղել է Սագրադա Ֆամիլիայի, Բալիոյի տան, Միլայի տան, Էլ Կապրիչոյի, Գուելի զբոսայգու և այլ շինությունների ճարտարապետը:
 
Անտոնիո Գաուդին ծնվել է Կատալոնիայում՝ Տառագոնայի մոտակայքում գտնվող Ռեուս քաղաքում: Նա ընտանիքի ամենափոքր զավակն էր: Հենց հոր արհեստանոցում էլ Գաուդիի մոտ առաջին անգամ առաջացել է տարածության զգացումը:
 
19-րդ դարի 70-ականներին Գաուդին տեղափոխվում է Բարսելոնա, որտեղ ընդունվում է Ճարտարապետության դպրոց, որն էլ ավարտում է 1878թ.:
 
Անտոնիո Գաուդին մահացել է 1926թ.-ի հունիսի 10-ին և երկու օր անց թաղվել իր նախագծած և դեռևս ավարտին չհասցված տաճարի նկուղում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: