Հանրագիտարան

Հիմնադրվեց «Հոնդա» մեքենաների միությունը

1948թ.-ի սեպտեմբերի 24-ին հիմնադրվեց «Հոնդա» մեքենաների միությունը: Այն միջազգային արդյունաբերական ընկերություն է, որն առաջին հերթին հայտնի է որպես ինքնաշարժի արտադրող։ Ընկերության գլխավոր վարչությունը գտնվում է Ճապոնիայում, որտեղ այն մեծությամբ երկրորդ ինքնաշարժական ընկերությունն է:

«Հոնդա»-ն արտադրած մեքենաների քանակով զիջում է միայն Toyota ընկերությանը։ Այն աշխարհի մեծությամբ 6-րդ ինքնաշարժի արտադրողն է, ինչպես նաև աշխարհի ամենամեծ շարժիչ արտադրողը, որը թողարկում է տարում ավելի քան 14 միլիոն ներքին այրման շարժիչներ։

 

«Հոնդա» ընկերությունն արտադրում, կատարելագործում և շուկա է հանում տարատեսակ ապրանքներ րնդհանուր օգտագործման համար նախատեսված շարժիչներ, գեներատորներ, սկուտերներ, ռոբոտներ, հատուկ սպորտային մեքենաներ և այլն:

 

466 դուստր ձեռնարկություն և մասնաճյուղ ունեցող ընկերության արտադրանքն իրացվում է ամբողջ աշխարհում: «Հոնդա» ընկերության արտադրած էլեկտրակառավարվող սարքերը և, իհարկե, աշխարհահռչակ էլեկտրական շարժիչների տեսականին համարվում են բարձր տեխնոլոգիական ստանդարտների չափանիշ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: