Հանրագիտարան

Էկտոր Բեռլիոզ

Հեկտոր Լուի Բեռլիոզ (ֆր.՝ Hector Berlioz, դեկտեմբերի 11, 1803 Լա Կոտ Սեն Անդրե - մարտի 8, 1869, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի երգահան, դիրիժոր, երաժշտագետ, երաժշտական քննադատ։

Ծնվել է Ֆրանսիայի հարավարևմտյան Կոտ Սենտ-Անդրե (Իզեր) բնակավայրում, բժշկի ընտանիքում։ Հայրը՝ Լուի Բեռլիոզը զբաղվել է որդու ընդհանուր կրթությամբ, այդ թվում նաև երաժշտության տարրական դասերով։ Տասներկու տարեկանում երաժշտագետը կատարում է երաժշտության քայլերի առաջին փորձերը՝ սովորելով նվագել ֆլեյտա, այնուհետև կիթառ: Հետագայում նա ինքնուրույն սկսում է ուսումնասիրել հոր գրադաարնում պահպանվող երաժշտության տեսության և հարմոնիայի մասին գիտական ժառանգությունները։ 1821 թվականին մեկնում է Փարիզ, հոր դրդմամբ բժշկություն ուսանելու։ Առաջին անգամ այցելելով օպերային թատրոն լսում է Գլյուկի «Իփիգենիան Տավրիսում» օպերան։ Հաջորդ օրվանից նա կոնսերվատորիայի գրադարանի մշտական այցելուներից էր։ Ծնողները ծանր էին տանում որդու երաժշտությանը տրվելու փաստը։ Եվ վերջնականում հայրը անիծում է որդուն և հրաժարվում հետագա շփումներից։ Երիտասարդ Բեռլիոզը մտադրություն է ունենում իր ստեղծագործական հաջողութուններով ապացույցներ տալ ծնողներին։ Սկզբում ուսանում է բժշկություն, սակայն շուտով որոշում է նվիրվել երաժշտությանը։ 1825 թ. տեղի է ունենում Բեռլիոզի գրած երաժշտության առաջին հանրային կատարումը, 1826 - 1830 թթ. սովորում է Փարիզի երաժշտանոցում, որտեղ ընդունվելուց մեկ տարի անց մասնակցում է Փարիզի Գեղեցիկ արվեստների ինստիտուտում անցկացվող ամենամյա ստեղծագործական մրցույթին, որը ֆինանսական գայթակղիչ կողմեր ուներ։ Մրցույթին մասնակցությամբ հաղթելու փորձը տապալվեց՝ նրա գրած «Օրփեոսի մահը» կանտատը հնարավոր չէր դաշնամուրի վրա իրականացնել։ Հաջորդ տարիիներին Բեռլիոզը կրկին մասնակցում է մրցույթների։

1827 թվականի սեպտեմբերին անգլիական մի թատերախումբ ներկայացնում էր Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»-ը։ Օֆելիայի և Ջուլիետի դերակատարուհին՝ Հարիեթ Սմինթսոնը, շատ է գրավում երաժշտին, սակայն վերջինս աշխույժ և հաջողակ կին էր, որին չէին հետաքրքրում սկսնակները։ Այս անպատասխան սիրո հետևանքները զգալի են ամենահայտնի ստեղծագործություններում՝ «Ֆանտաստիկան» սիմֆոնիայում։ Սկսած 1828 թ. հանդես է գալիս որպես երաժշտական քննադատ։ 1830 թ. գրում է հանրահայտ «Ֆանտաստիկ սիմֆոնիան»։ 1830 թվականին դեկտեմբերի հինգին կայանում է Ֆանտաստիկան սիմֆոնիայի պրեմիերան, որից հետո Բեռլիոզը վերջապես մեկնում է Հռոմ, սակայն չի դիմանում անպատասխան սիրուն և վերադառնում է Հարիեթ Սմիթսոնի սիրտը շահելու համար, 1833 թվականին նրանք ամուսնանում են։

Ստանալով «Հռոմի մրցանակը»՝ 18 ամիս ուսանում է Իտալիայում, 1832 թ. վերադառնալով Փարիզ շարունակում է իր կոմպոզիտորական, դիրիժորական և քննադատական գործունեությունը։ Թղթակցում է «Gazette musicale de Paris» և «Journal des Débats» թերթերին՝ վաստակելով լուրջ և խոստապահանջ երաժշտական քննադատի համբավ։ 1839 թ. նշանակվում է Փարիզի երաժշտանոցի գրադարանավար։ 1842 թվականից հյուրախաղերով հանդես է գալիս արտասահմանում, այդ թվում նաև Ռուսաստանում (1847, 1867 - 1868)։

Բեռլիոզի անձնական կյանքը դժվար է կոչել երջանիկ. նրա առաջին ամուսնությունը իռլանդացի դերասանուհի Հարիեթ Սմիթսոնի հետ ավարտվեց ապահարզանով 1843 թ. (Սմիթսոնը երկար տարիներ տառապել է անբուժելի նյարդային հիվանդությամբ)։ Նրա մահից հետո Բեռլիոզը ամուսնանում է երգչուհի Մարիա Ռեսիոյի հետ, որը մահանում է 1854 թ.։ Առաջին ամուսնությունից կոմպոզիտորի որդին մահանում է Բեռլիոզի կենդանության օրոք՝ 1867 թ.։ Բեռլիոզը մահանում է մենակության մեջ 1869 թ. մարտի 8-ին՝ Փարիզում։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: