Հանրագիտարան

Կարգապահական տույժեր

Աշխատանքային կարգապահությունը խախտելու համար կարող են կիրառվել կարգապահական տույժեր։
Կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.
 
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերի հիմքերով աշխատանքային պայմանագրի լուծում:
 
Առանձին կատեգորիայի աշխատողների համար օրենքով կարող են սահմանվել նաև կարգապահական այլ տույժեր:
 
Օրենքով չնախատեսված կարգապահական տույժերի կիրառումն արգելվում է:
 
 
Իրավական հիմքեր.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223 հոդված
Այս բաժնի հոդվածները կազմվել են «Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից։
Նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի կողմից: Այս նախագծում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ դեսպանատան դիրքորոշման հետ պարտադիր չէ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: