Հանրագիտարան

Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերը

Որո՞նք են երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերը։
 «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերը» եզրույթն ընդգրկում է`  
 
ա) ստրկության բոլոր ձևերը կամ ստրկությանը համանման աշխատանքը, ինչպիսիք են երեխաների վաճառքը և առևտուրը, պարտքային ստրկացումը կամ ճորտային կախվածությունը, ինչպես նաև հարկադիր կամ պարտադիր աշխատանքը, այդ թվում`   երեխաների պարտադիր կամ հարկադիր հավաքագրումը զինված ընդհարումներում օգտագործելու համար,
 
բ) երեխային օգտագործելը, հավաքագրելը կամ առաջարկելը մարմնավաճառությամբ զբաղվելու, պոռնոգրաֆիկ արտադրանքի արտադրության կամ պոռնոգրաֆիկ ներկայացումների համար,
 
գ) երեխային օգտագործելը, հավաքագրելը կամ առաջարկելը հակաիրավական գործունեությամբ զբաղվելու, մասնավորապես թմրանյութերի արտադրման և վաճառքի համար, ինչպես դրանք սահմանված են համապատասխան միջազգային պայմանագրերում,
 
դ) աշխատանքը, որն իր բնույթով կամ իր կատարման պայմաններով կարող է վնասել երեխաների առողջությանը, անվտանգությանը կամ բարոյականությանը:
 
Իրավական հիմքեր.
Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին կոնվենցիա՝ 3-րդ հոդված
Այս բաժնի հոդվածները կազմվել են «Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից։
Նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի կողմից: Այս նախագծում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ դեսպանատան դիրքորոշման հետ պարտադիր չէ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: