Հանրագիտարան

Ծանր և վնասակար համարվող աշխատանք

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում մինչև տասնութ տարեկան անձանց ներգրավելն արգելվում է:
ՀՀ օրենսդրությունը սահմանում է 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր և վնասակար աշխատանքների ցանկ, որպեսզի նման աշխատանքներ վերը նշված անձինք չիրականացնեն և որևէ կերպ չվնասեն իրենց առողջությանը։
 
Ընդհանուր առմամբ գորյություն ունի 9 ցանկ, որին կարելի է ծանոթանալ՝ անցնելով նշված հղումով՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=21817
 
Իրավական հիմքեր.
ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005 թվականի N 2308-Ն որոշում
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 257 հոդված
Այս բաժնի հոդվածները կազմվել են «Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից։
Նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի կողմից: Այս նախագծում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ դեսպանատան դիրքորոշման հետ պարտադիր չէ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: