Հանրագիտարան

Երեխայի թրաֆիքինգ

Շահագործման նպատակով երեխային, հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձին հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև այդպիսի անձանց շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասը տարի ժամկետով`   գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով`   առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
Նույն արարքը, որը կատարվել է՝
 
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) պաշտոնեական դիրքը օգտագործելով,
4) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
5) առևանգման միջոցով,
6) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,
7) Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելով`   անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով`  
պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասներկու տարի ժամկետով`   գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով`   առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
 
Նույն արարքը, որը`  
 
1) կատարվել է կազմակերպված խմբի կողմից,
2) անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով`   գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով`   առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
 
 
 
Իրավական հիմքեր.
ՀՀ քրեական օրենսգիրք 132․2 հոդված
 
 
Այս բաժնի հոդվածները կազմվել են «Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից։
Նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի կողմից: Այս նախագծում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ դեսպանատան դիրքորոշման հետ պարտադիր չէ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: