Հանրագիտարան

Հանգստի ժամանակ

Հանգստի ժամանակը ՀՀ աշխատանքային օրենսգրքով, օրենքով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կանոնակարգված աշխատանքից ազատ ժամանակն է, որն աշխատողն օգտագործում է իր հայեցողությամբ:
Հանգստի ժամանակի տեսակներն են`  
1) հանգստանալու և սնվելու համար ընդմիջումը.
2) աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում հանգստանալու համար լրացուցիչ և հատուկ ընդմիջումները.
3) աշխատանքային օրերի (հերթափոխերի) միջև ընկած անընդմեջ հանգիստը.
4) ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը.
5) ամենամյա հանգիստը (ոչ աշխատանքային`   տոնական ու հիշատակի օրեր, արձակուրդ):
 
Իրավական հիմքեր.
ՀՀ աշխատանքային օրենսգիրք՝ 150-151 հոդվածներ
Այս բաժնի հոդվածները կազմվել են «Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից։
Նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի կողմից: Այս նախագծում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ դեսպանատան դիրքորոշման հետ պարտադիր չէ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: