Հանրագիտարան

Աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ

Յուրաքանչյուր աշխատող ունի անվտանգ աշխատանքի իրավունք։
Աշխատանքի ժամանակ յուրաքանչյուր աշխատողի համար պետք է ստեղծվեն օրենքով սահմանված`   պատշաճ, անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ:
 
Աշխատողների առողջության և անվտանգության պահպանությունը պարտավոր է ապահովել գործատուն:
 
Հաշվի առնելով աշխատողների համար արտադրության վտանգավորության աստիճանը`   գործատուն կազմակերպությունում ներգրավում է աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման որակավորված ծառայություն կամ այդ գործառույթն իրականացնում է անձամբ:
 
Աշխատանքի պայմանների դասակարգումը և առողջության համար վնասակար գործոնների թույլատրելի նվազագույն մակարդակը և քանակը սահմանվում են օրենքներով և այլ իրավական ակտերով:
 
Իրավական հիմքեր.
ՀՀ աշխատանքային օրենսգիրք՝ 243 հոդված
Այս բաժնի հոդվածները կազմվել են «Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից։
Նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի կողմից: Այս նախագծում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ դեսպանատան դիրքորոշման հետ պարտադիր չէ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: