Հանրագիտարան

Զինծառայողի հերթապահության ժամանակ վնասված կամ գողացված պետական գույքի վնասի հատուցման կարգը

Զինվորական ծառայության կատարման ժամանակ պետությանը հասցված նյութական վնասի համար զինծառայողները կրում են նյութական պատասխանատվություն:

Զինծառայողները նյութական պատասխանատվություն են կրում միայն իրենց մեղքով պատճառված վնասի համար: Զինծառայողներն ազատվում են նյութական պատասխանատվությունից, եթե վնասը պատճառվել է հրամանատարների (պետերի) հրամանը կատարելու, օրինաչափ գործողության, անհրաժեշտ պաշտպանության, ծայրահեղ անհրաժեշտության, արդարացված ծառայողական ռիսկի կամ անհաղթահարելի ուժի հետևանքով:

 

Զինծառայողները ծառայողական պարտականությունները կատարելիս անզգուշաբար հասցված վնասը հատուցելիս կրում են սահմանափակ նյութական պատասխանատվություն:

 

Եթե պատճառված վնասը կապված չէ ծառայողական պարտականությունների կատարման հետ, ապա զինծառայողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Նյութական վնաս պատճառելու հետ կապված իրավախախտում թույլ տալու դեպքում զինծառայողները հատուցում են վնասն՝ անկախ պատասխանատվության այլ ձևերի ենթարկվելուց կամ հասարակական ներգործության միջոցների գործադրումից:

 

Իրավական հիմքեր.

1. «Զինծառայողների նյութական պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ հոդվածներ,

2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 28-րդ, 30-րդ կետեր։

 

Այս բաժնի հոդվածները կազմվել են «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի կողմից մշակված «Մարդու իրավունքները զինված ուժերում» ուղեցույցի հիման վրա։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: