Հանրագիտարան

Զինծառայողների արձակման իրավունքը

Ժամկետային ծառայության զինծառայողն ունի շաբաթական մեկ անգամ գնդի տեղակայման վայրից արձակվելու իրավունք, եթե նրան տրված չեն «զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում» կամ «կարգապահական վաշտ ուղարկելը» կարգապահական տույժեր:

Արձակման թույլտվություն ստանալու համար զինծառայողները դիմում են իրենց անմիջական պետին: Արձակում ստացած Ժամկետային պարտադիր զինծառայողները կարող են ազատ տեղաշարժվել սահմանափակ տարածքի սահմաններում:

 

Զինծառայողների արձակումը ստորաբաժանումների միջև կարգավորվում է այնպես, որ չթուլանա մարտական պատրաստությունը և չընկնի մարտական հերթապահության որակը:

 

Իրավական հիմքեր.

1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 246-րդ, 247-րդ կետեր։

 

Այս բաժնի հոդվածները կազմվել են «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի կողմից մշակված «Մարդու իրավունքները զինված ուժերում» ուղեցույցի հիման վրա։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: