Հանրագիտարան

Զինծառայողների ամսական արձակուրդի իրավունքը

Ամսական արձակուրդ տրվում է այն պարտադիր զինծառայողներին, ովքեր ցանկություն են հայտնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում անցնել զինվորական ծառայություն և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքել են պայմանագիր:

Ամսական արձակուրդ տրվում է ծառայության վեց ամիսը լրանալուց հետո`   յուրաքանչյուր ամսվա ընթացքում յոթ օրացուցային օր ժամկետով:

 

Վերը նշված զինծառայողներին լրացուցիչ արձակուրդ տրվում է միայն ընտանեկան պայմաններից ելնելով՝ զինծառայողի երեխա ծնվելու կամ նրա ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) ամուսնության, ծանր հիվանդության կամ մահվան դեպքերում:

 

Իրավական հիմքեր.

1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 12-րդ մաս։

 

Այս բաժնի հոդվածները կազմվել են «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի կողմից մշակված «Մարդու իրավունքները զինված ուժերում» ուղեցույցի հիման վրա։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: