Հանրագիտարան

Հիվանդության պատճառով զինծառայողներին տրվող արձակուրդի իրավունք

Պայմանավորված բուժման առանձնահատկություններով՝ բուժում իրականացնող համապատասխան ռազմաբժշկական հաստատության կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի տեղեկանքի հիման վրա զորամասի հրամանատարի (պետի) կողմից պարտադիր զինծառայողներին կարող է տրվել հիվանդության պատճառով (վերականգնողական) արձակուրդ`   բուժման մեջ գտնվելու կամ վերականգնողական ժամանակահատվածի համար:

Պարտադիր զինծառայողների բուժման մեջ գտնվելու ժամանակահատվածը չի կարող գերազանցել անընդմեջ 90 օրացուցային օրը:

 

Բուժման ավարտից հետո պարտադիր զինծառայողները ենթակա են ռազմաբժշկական փորձաքննության, որի արդյունքներով կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը կարող է երկարաձգել բուժման մեջ գտնվելու ժամկետը`   մինչև 30 օրացուցային օր, կամ սահմանել վերականգնողական ժամկետ`   մինչև 30 օրացուցային օր:

 

Այն դեպքերում, երբ պարտադիր զինծառայողը հիվանդացել է հիմնական կամ լրացուցիչ արձակուրդի ընթացքում, նրա հիվանդության ժամանակահատվածը չի հաշվարկվում հիմնական կամ լրացուցիչ արձակուրդի օրերի մեջ:

 

Իրավական հիմքեր.

1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ, 10-րդ, 11-րդ մասեր։

 

 

 

Այս բաժնի հոդվածները կազմվել են «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի կողմից մշակված «Մարդու իրավունքները զինված ուժերում» ուղեցույցի հիման վրա։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: