Հանրագիտարան

Զինծառայողին տրվող արձակուրդ

Պարտադիր զինծառայողներին տրվում են հետևյալ արձակուրդները.

1) հիմնական,

2) լրացուցիչ,

3) հիվանդության պատճառով (վերականգնողական),

4) ամսական:

 

Պարտադիր զինծառայողներին արձակուրդ տալու դեպքում տրվում է նաև արձակուրդի անցկացման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու համար անհրաժեշտ ժամանակ`   մինչև երկու օրացուցային օր ընդհանուր ժամկետով:

 

Զինծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), անվճար երթևեկելու իրավունքից:

 

Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելու և արձակուրդի վայրից վերադառնալու զինծառայողների տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են:

 

Իրավական հիմքեր.

1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասեր,

2. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդված,

3. «Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդից վերադառնալիս զինծառայողների, ինչպես նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամների`   տրանսպորտից օգտվելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 06.05.2004թ. N 886-Ն որոշում։

 

 

Այս բաժնի հոդվածները կազմվել են «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի կողմից մշակված «Մարդու իրավունքները զինված ուժերում» ուղեցույցի հիման վրա։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: