Հանրագիտարան

Զինծառայողի ծառայության վայրի որոշման կարգը

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների ծառայության վայրեր նշանակումն իրականացվում է կենտրոնացված ձևով և վիճակահանությամբ:

Պարտադիր զինծառայողներին ծառայության վայրեր նշանակելիս հաշվի են առնվում ստացած կրթությունը, զինվորական ծառայության համար պիտանիության աստիճանը և օրենքով սահմանված այլ պայմաններ:

 

Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում զինծառայողները կարող են տեղափոխվել ծառայության այլ վայր:

 

Պարտադիր զինծառայողն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքել պայմանագիր և զինվորական ծառայություն անցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում (տես՝ հավելված 2):

 

Պարտադիր զինծառայողները ծառայության ընթացքում կարող են իրենց համաձայնությամբ կնքել պայմանագիր և անցնել պայմանագրային զինվորական ծառայության՝ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում։

 

Իրավական հիմքեր.

1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ մասեր,

2. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ մասեր։

 

 

 

Այս բաժնի հոդվածները կազմվել են «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի կողմից մշակված «Մարդու իրավունքները զինված ուժերում» ուղեցույցի հիման վրա։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: