Հանրագիտարան

Ովքեր չեն զորակոչվում պարտադիր զինվորական ծառայության

Պարտադիր զինվորական ծառայության ենթակա չէ այն քաղաքացին, ով նախկինում դատապարտվել է ազատազրկման`   ծանր կամ առանձնապես ծանր, կամ առնվազն երկու անգամ դիտավորությամբ կատարած հանցագործության համար և ազատազրկման ձևով պատիժ է կրել երեք տարուց ոչ պակաս ժամկետով:

Պարտադիր զինվորական ծառայության չի կարող զորակոչվել այն անձը, ով պատիժ է կրում ազատազրկման կամ կալանքի ձևով, կամ ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:

 

Բացառություն են կազմում դեպքերը, երբ քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափելու պատճառով, և եթե քաղաքացին գրավոր ցանկություն է հայտնել զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության:

 

Իրավական հիմքեր.

1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասեր։

 

 

 

Այս բաժնի հոդվածները կազմվել են «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի կողմից մշակված «Մարդու իրավունքները զինված ուժերում» ուղեցույցի հիման վրա։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: