Հանրագիտարան

Ով է անցնում պարտադիր զինվորական ծառայություն

Զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայության ներգրավվում են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները:

Եթե ինչ-ինչ պատճառներով քաղաքացին 18 տարեկանում զինվորական ծառայության չի զորակոչվում, ապա կարող է զորակոչվել ավելի ուշ՝ մինչև 27 տարին լրանալը: 27 տարին լրացած քաղաքացին պարտադիր զինվորական ծառայության այլևս չի զորակոչվում:

 

27 տարին լրանալուց հետո արական սեռի քաղաքացին պարտադիր զինվորական ծառայության կարող է ներգրավվել միայն այն դեպքում, եթե բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում անցել է զինվորական պատրաստություն և որակավորվել է որպես պահեստազորի սպա: Այդ դեպքում անձը պարտադիր զինվորական ծառայության կարող է ներգրավվել մինչև 35 տարին լրանալը:

 

Իրավական հիմքեր.

1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մաս:

 

 

Այս բաժնի հոդվածները կազմվել են «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի կողմից մշակված «Մարդու իրավունքները զինված ուժերում» ուղեցույցի հիման վրա։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: