Հանրագիտարան

Հավելված 2․ ՀՀ պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքելը և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելը

Անձն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքելու պայմանագիր և պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով:

Զինվորական ծառայության պայմանները և վայրը նախատեսվում են կողմերի կողմից կնքվող պայմանագրով: Պաշտպանության նախարարությունը պայմանագրի պայմաններն առաջարկում է իր կողմից իրականացվող տարբեր ծրագրերի պայմանների հիման վրա:
 
Օրինակ՝ «Ես եմ» նախագիծը․ 
Այս նախագիծը կոչված է խրախուսելու նրանց, ովքեր իրենք են կայացրել առաջնագծում ծառայություն անցնելու որոշումը: Այն նորակոչիկները, ովքեր ցանկություն են հայտնում զինվորական ծառայություն իրականացրել մարտական հերթապահության իրականացնող զորամասում, իրավունք ունեն անցնելու ծառայության նոր տեսակի՝ ժամկետային պայմանագրային՝ երեք տարով։ 
 
Օրինակ՝ «Պատիվ ունեմ» ծրագիրը․
Այս ծրագիրն ուղղված է սպայական մասնագիտության հանդեպ նոր հետաքրքրություն խթանելուն։ Գաղափարախոսությունը՝ բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ։ Պետական հավատարմագրում ունեցող բուհում սովորող յուրաքանչյուր երիտասարդ իրավունք ունի դիմելու այս ծրագրին, որը ենթադրում է բուհական տարկետում ստանալու հնարավորություն վերապահել այն քաղաքացիներն, ովքեր որոշել են երեք տարվա վճարվող սպայական նշանակում ստանալ։
 
 
Այս բաժնի հոդվածները կազմվել են «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի կողմից մշակված «Մարդու իրավունքները զինված ուժերում» ուղեցույցի հիման վրա։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: