Հանրագիտարան

Զինծառայողի հարցաքննության տևողությունը

Զինծառայողի հարցաքննությունը չի կարող տևել անընդմեջ չորս ժամից ավելի։
Հարցաքննությունը թույլատրվում է շարունակել հարցաքննվող անձին հանգստի և սնվելու համար անհրաժեշտ առնվազն մեկ ժամ ընդմիջում տրամադրելուց հետո: Օրվա մեջ հարցաքննության ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել ութ ժամը:
 
Բժշկի եզրակացության հիման վրա քննիչը կարող է սահմանել վերը նշված հարցաքննության ժամկետներից ավելի կարճ ժամկետներ:
 
Իրավական հիմքեր.
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդված։
Այս բաժնի հոդվածները կազմվել են «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի կողմից մշակված «Մարդու իրավունքները զինված ուժերում» ուղեցույցի հիման վրա։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: