Հանրագիտարան

Վկայի կարգավիճակում գտնվող զինծառայողի իրավունքները

Զինծառայողը որպես վկա կարող է կանչվել, եթե նրան կարող է հայտնի լինել քննվող գործով պարզելու ենթակա որևէ հանգամանք:

Վկան իրավունք ունի`  

 

1) իմանալու, թե որ քրեական գործով է կանչվում,

2) հրաժարվելու իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալուց, եթե ողջամտորեն ենթադրում է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ,

 

3) հրաժարվելու նյութեր և տեղեկություններ ներկայացնելուց, եթե ողջամտորեն ենթադրում է, որ դրանք հետագայում կարող են օգտագործվել ի վնաս իրեն, իր ամուսնու կամ մերձավոր ազգականների,

4) ցուցմունքներ տալիս քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ օգտվելու փաստաթղթերից և իր գրավոր նշումներից,

 

5) ցուցմունքներ տալիս կազմելու պլաններ, սխեմաներ և գծանկարներ,

6) անձամբ շարադրելու մինչդատական վարույթի ընթացքում տրվող իր ցուցմունքները,

 

7) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրությանը, ինչպես նաև համապատասխան մասով`   դատական նիստի արձանագրությանը և իր ցուցմունքների գրառումների լրիվության և ճշտության հետ կապված դիտողություններ անելու, որոնք մտցվում են արձանագրության մեջ,

 

8) ստանալու քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցում,

9) հետ ստանալու քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես իրեղեն ապացույց կամ այլ հիմքերով իրենից վերցված գույքը, իրեն պատկանող պաշտոնական փաստաթղթերի բնօրինակները,

10) քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալու փաստաբանի հետ:

 

Իրավական հիմքեր.

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին, 5-րդ մասեր։

 

 

Այս բաժնի հոդվածները կազմվել են «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի կողմից մշակված «Մարդու իրավունքները զինված ուժերում» ուղեցույցի հիման վրա։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: