Հանրագիտարան

Արտաշես Քալանթարյան

Հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող, երգիծաբան Արտաշես Քալանթարյանը ծնվել է 1931թ.-ի սեպտեմբերի 16-ին Երևանում։

Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է «Սովետական Հայաստան», «Երեկոյան Երևան», «Գրական թերթ» պարբերականներում, իսկ 1970-ականներց մինչև 1982 թվականը եղել է Հայաստանի հեռուտառադիոպետկոմի դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագիր։

 

Պարբերականներում տպագրել է ֆելիետոններ, որտեղ ծաղրել է բյուրոկրատիզմը, քծնանքը, պարծենկոտությունը և հասարակարգին հատուկ այլ թերությունները։ Գրել է հրապարակախոսական սուր հոդվածներ, պատմվածքներ։ Մտերմություն է արել ժամանակի խոշորագույն արձակագիրներ, բանաստեղծներ Սերո Խանզադյանի, Համո Սահյանի, Պարույր Սևակի և այլոց հետ։

 

Իբրև գրող Արտաշես Քալանթարյանը մեծ ճանաչում է ձեռք բերել «Մարաթոն» (1969) վեպով։ Նրա գրչին են պատկանում տասնյակից ավելի գրքեր, որոնցից մեծ հետաքրքրության են արժանացել «Իսկ դո՞ւք որտեղ էիք», «Ինչո՞ւ տրորեցիր ծաղիկները», «Խոստովանություն» վեպերը և ժողովածուները։

 

Նրա մի շարք պատմվածքներ և վիպակներ թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, բուլղարերեն:

Մահացել է 1991թ.-ի փետրվարի 23-ին:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: