Հանրագիտարան

Հերբերտ Ուելս

Անգլիացի գրող, հրապարակախոս Հերբերտ Ջորջ Ուելսը ծնվել է 1886 թ․-ի սեպտեմբերի 21-ին Մեծ Բրիտանիայում։ Հերբերտ Ուելսը «Ժամանակի մեքենան», «Անտեսանելի մարդը», «Աշխարհների պատերազմը» և գիտաֆանտաստիկ այլ վեպերի հեղինակ է, ինչպես նաև «քննադատական ռեալիզմ» գրական ուղղության ներկայացուցիչ, ֆաբիուսական սոցիալիզմի կողմնակից: Ուելսի ստեղծագործություններից մի քանիսը թարգմանվել են հայերեն։

Հերբերտի հայրն ու մայրը սկզբում աշխատում էին մի հարուստ կալվածքում՝ որպես այգեպան և նաժիշտ: Որոշ ժամանակ անց կարողացան նրանք կարողանում են հախճապակե իրերի կրպակի տեր դառնալ, բայց առևտուրը շահույթ գրեթե չէր ապահովում, և ընտանիքը իր ապրուստը հիմնականում հոգում էր այն փողերով, որ շահում էր պրոֆեսիոնալ խաղացող հայրը կրիկետի մրցախաղերում տարած հաղթանակների շնորհիվ:

 

Երբ տղան ութ տարեկան էր, «բախտի բերմամբ» (իր արտահայտությունն է) կոտրում է ոտքը և երկար ժամանակ հարկադրված է լինում մնալու տանը: Հենց այդ ժամանակ էլ տարվում է ընթերցանությամբ: Ութ տարեկան հասակում ընդունվում է «Միսթր Թոմաս Մորլեյի առևտրական ակադեմիան», որտեղ վաճառականի մասնագիտություն էր ձեռք բերելու: Երբ Հերբերտը տասներեք տարեկան էր, հայրը կոտրում է ազդրը, այլևս ի վիճակի չի լինում մասնակցելու կրիկետի մրցախաղերի, և տղան ստիպված է լինում ինքնուրույն կյանք սկսելու:

 

Հաղթահարելով նյութական դժվարությունները՝ կրթություն է ստանում Լոնդոնի համալսարանի արքայական քոլեջում, որն ավարտում է 1888 թ․-ին։ Դրան հաջորդած երեք տարում երկու գիտական աստիճան է ստանում կենսաբանության գծով, իսկ 1942 թ․-ին նրան շնորհվում է նաև գիտությունների դոկտորի աստիճան:

 

Եղել է մանուֆակտուրայի վաճառականի աշկերտ, դեղատան վաճառող, դպրոցի ուսուցիչ, ճշգրիտ գիտությունների դասախոս և անվանի կենսաբան Թոմաս Հաքսլիի օգնական: 1893 թ․-ին անցել է լրագրողական աշխատանքի: Հրատարակել է կենսաբանության և ֆիզիոգրաֆիայի դասագրքեր, 1930 թ․-ին՝ «Կյանքի գիտությունը» (հատոր 1-3, Զ․ Հաքսլիի հեղինակակցությամբ) հանրամատչելի գիրքը։ «Ժամանակի մեքենան» (1895 թ․) վեպով սկզբնավորել է 20-րդ դարի գիտական ֆանտաստիկան։

 

1900 թ․-ից Ուելսը հանդես է եկել կանխորոշող և ուտոպիական երկերով («Կանխատեսում», 1901 թ․, տրակտատ)։ Ուելսի գաղափարախոսության հիմքը լուսավորականությունն էր։ Սակայն «Ուիլյամ Քլիսոլդի աշխարհը» (1926 թ․) վեպ-տրակտատում և «Լեգալ դավադրություն» (1928 թ․) տրակտատում նա իր տեսությունները տրամագծորեն հակադրել է մարքսիզմին։

 

1903-1909 թթ․-ին անդամակցել է «ֆաբիուսականների ընկերությանը», ովքեր հանդես էին գալիս քաղաքականության, գիտության մեջ, հասարակական կյանքում աստիճանական, զգուշավոր փոփոխությունների օգտին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918 թթ․) Ուելսը եղել է պատերազմական պրոպագանդայի գործուն մասնակից («Պատերազմ, որը վերջ կտա պատերազմներին», 1914 թ․)։ Նոր կրոնի՝ որպես մարդկության վերադաստիարակության միջոցի պրոպագանդմանն են նվիրված «Պատմության ակնարկ» (1920 թ․), «Պատմության համառոտ ակնարկ» (1922 թ․) և պատմությանն ու մանկավարժությանը վերաբերող այլ աշխատություններ։ 1923 թ․-ին հրատարակել է «Մարդիկ որպես աստվածներ» լուսավորական վեպ–ուտոպիան։ «Նախօրեին» (1927 թ․) վեպով Ուելսը հակաֆաշիստական ակտիվ դիրք է գրավել։

 

Նրա երգիծական արտակարգ վարպետությունն դրսևորված է 1920-1930-ական թթ․-ին գրած վեպերում։ Ուելսը երեք անգամ այցելել է Ռուսաստան (1914, 1920 և 1934 թթ․)։ Վլադիմիր Իլիչ Լենինի հետ նրա հանդիպումը (1920 թ․-ի հոկտոկտեմբերի 6) լայնորեն հայտնի է դարձել «Ռուսաստանը մշուշի մեջ» (1920 թ․, հայերեն հրատարակությունը՝ 1960 թ․) գրքի շնորհիվ։

 

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հանդես է եկել ի պաշտպանություն ԽՍՀՄ-ի։ Ուելսը քննադատական ռեալիզմի շատ խոշոր վարպետ է, նշանակալի ավանդ ունի համընդհանուր գրական պրոցեսում։ Հերբերտ Ջորջ Ուելսը մահացել է 1946 թ․-ի օգոստոսի 13-ին Լոնդոնում։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: