Հանրագիտարան

Իսահակ Բաբել

Իսահակ Բաբել (ռուս.՝ Исаак Эммануилович Бабель, սկզբնապես ազգանունը եղել է Բոբել, ռուս.՝ Бобель, հունիսի 30 (հուլիսի 12), 1894, Օդեսա, Ռուսական կայսրություն - հունվարի 27, Butyrka prison, Տվերսկի շրջան, Մոսկվայի կենտրոնական վարչական շրջան, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս արձակագիր, դրամատուրգ, լրագրող և թարգմանիչ է:

Ծնվել է Օդեսայի Մոլդավանկա թաղամասում, հրեա խանութպանի ընտանիքում: Մինչև 10 տարեկանը ապրել է Նիկոլաևոյում:

 

1911 թվականին ավարտելով Օդեսայի առևտրային ուսումնարանը՝ ընդունվել է Կիևի առևտրային ինստիտուտը, որն ավարտել է 1917 թվականին: Առաջին հրապարակումը «Ծեր Շլոյմե» պատմվածքն է Կիևի «Օգնի» պարբերականում:

 

1916 թվականին ուղևորվում է Պետրոգրադ: Այստեղ ընդունվում է Հոգենյարդաբանական ինստիտուտի իրավաբանության ֆակուլտետի միանգամից 4-րդ կուրս: 1916 թվականին հանդիպում է Մաքսիմ Գորկու հետ, որը ծանոթանում է Բաբելի ստեղծագործություններին: 1917 թվականի աշնանը մի քանի ամիս շարքային զինվոր է եղել Ռումինական ճակատում, դասալիք է դառնում, գնում Պետրոգրադ: 1918 թվականի սկզբին աշխատում է որպես թարգմանիչ: 1920 թվականի գարնանը որպես զինվորական թղթակից՝ Կիրիլ Վասիլևիչ Լյուտով անունով, ուղարկվում է Բուդյոննու հրամանատարությամբ I Հեծբանակը, որպես մարտիկ և քաղաշխատող:

 

Ընթացքում գրառումներ է անում և տպագրվում I Հեծբանակի քաղբաժնի «Կրասնի կավալերիստ» թերթում: Հեծբանակի կազմում 1920 թվականին մասնակցում է Խորհրդա-լեհական պատերազմին: Այնուհետև տարբեր տեղերում աշխատելուց հետո՝ 1922 թվականին դառնում է Թիֆլիսի «Զարյա Վոստոկա» թերթի թղթակից, շրջում Աբխազիայում և Աջարիայում:

 

Առաջին՝ «Պատմվածքներ» գիրքը տպագրվել է 1925 թվականին: 1926 թվականին լույս է տեսնում «Հեծբանակը»:

1924 թվականից՝ հոր մահից հետո մոր և քրոջ հետ բնակության է տեղափոխվում Մոսկվա:

 

1939 թվականի մայիսի 15-ին ձերբակալվել է դավադիր, հակախորհրդային տեռորիստական գործունեության և լրտեսության մեղադրանքով: Բռնագրավվել են ձեռագրերը, ապա իսպառ անհետացել՝ 15 թղթապանակ, 11 նոթատետր և 7 ծոցատետր՝ գրառումներով: Անհետ կորած է Չեկայի մասին վեպը: Ձերբակալվածների գնդակահարության ենթակաների ցուցակին, որտեղ Բաբելը 12-րդն էր, անձամբ «за» է ստորագրել Ստալինը: ԽՍՀՄ Գերագույն դատարանի Ռազմական կոլեգիան Հունվարի 26-ին նրան դատապարտել է պատժի առավելագույն չափին՝ մահապատժի: Գնդակահարությունն ի կատար է ածվել հաջորդ օրը՝ 1940 թվականի հունվարի 27-ին Մոսկվայում: Դիակիզել են: Մոխիրը թաղված է Դոնսկայա I գերեզմանոցի ընդհանուր գերեզմանափոսում:

 

1954 թվականին ետմահու արդարացվել է:

1919 թվականին ամուսնանում է Եվգենյա Բորիսովնա Գրոնֆայնի հետ: 1929 թվականին ծնվում է դուստրը՝ Նատալյան: Դերասանուհի Կաշիրինայից՝ քաղաքացիական կնոջից 1926 թվականին ունենում է որդի Էմանուիլին (նրան հետագայում որդեգրել է դերասանուհու ամուսինը՝ նկարիչ Վսեվոլոդ Իվանովը), որը հայտնի է որպես նկարիչ Միխայիլ Իվանով: Բաբելի վերջին կինը Անտոնինա Պիրոժկովան է, համատեղ ապրել են 7 տարի՝ մինչև գրողի մահը: 1937 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Լիդիան:

 

Պամիրի գագաթներից (6007 մ) մեկը, որը 1968 թվականին նվաճել են օդեսացի ալպինիստները, 1970 թվականից կոչվում է Բաբելի անվամբ: 1989 թվականից Օդեսայի Մոլդավանկայում փողոց կա նրա անունով: Նրա տան վրա Ռիշելևյան 17 հասցեում, փակցված է մի հուշատախտակ: Ի պատիվ Բաբելի՝ 5808 աստերոիդը, որ հայտնաբերել է Լյուդմիլա Կարաչկինան Ղրիմի աստղադիտարանում 1987 թվականի օգոստոսի 27-ին, կոչվում է Babel: 2011 թվականի սեպտեմբերի 4-ին Օդեսայում, օդեսացիների հանգանակությամբ, հանդիսավորապես բացվել է Բաբելի հուշարձանը, որի հեղինակը Գեորգի Ֆրանգուլյանն է:

 

1939 թվականին Արամ Վանեցյանը վրձնել է նրա դիմանկարը, որը Բաբելի կենդանության օրոք արված վերջին նկարն է:

Ծնվել է Օդեսայի Մոլդավանկա թաղամասում, հրեա խանութպանի ընտանիքում: Մինչև 10 տարեկանը ապրել է Նիկոլաևոյում:

 

1911 թվականին ավարտելով Օդեսայի առևտրային ուսումնարանը՝ ընդունվել է Կիևի առևտրային ինստիտուտը, որն ավարտել է 1917 թվականին: Առաջին հրապարակումը «Ծեր Շլոյմե» պատմվածքն է Կիևի «Օգնի» պարբերականում:

 

1916 թվականին ուղևորվում է Պետրոգրադ: Այստեղ ընդունվում է Հոգենյարդաբանական ինստիտուտի իրավաբանության ֆակուլտետի միանգամից 4-րդ կուրս: 1916 թվականին հանդիպում է Մաքսիմ Գորկու հետ, որը ծանոթանում է Բաբելի ստեղծագործություններին: 1917 թվականի աշնանը մի քանի ամիս շարքային զինվոր է եղել Ռումինական ճակատում, դասալիք է դառնում, գնում Պետրոգրադ: 1918 թվականի սկզբին աշխատում է որպես թարգմանիչ: 1920 թվականի գարնանը որպես զինվորական թղթակից՝ Կիրիլ Վասիլևիչ Լյուտով անունով, ուղարկվում է Բուդյոննու հրամանատարությամբ I Հեծբանակը, որպես մարտիկ և քաղաշխատող: Ընթացքում գրառումներ է անում և տպագրվում I Հեծբանակի քաղբաժնի «Կրասնի կավալերիստ» թերթում: Հեծբանակի կազմում 1920 թվականին մասնակցում է Խորհրդա-լեհական պատերազմին: Այնուհետև տարբեր տեղերում աշխատելուց հետո՝ 1922 թվականին դառնում է Թիֆլիսի «Զարյա Վոստոկա» թերթի թղթակից, շրջում Աբխազիայում և Աջարիայում:

 

Առաջին՝ «Պատմվածքներ» գիրքը տպագրվել է 1925 թվականին: 1926 թվականին լույս է տեսնում «Հեծբանակը»:

1924 թվականից՝ հոր մահից հետո մոր և քրոջ հետ բնակության է տեղափոխվում Մոսկվա:

 

1939 թվականի մայիսի 15-ին ձերբակալվել է դավադիր, հակախորհրդային տեռորիստական գործունեության և լրտեսության մեղադրանքով: Բռնագրավվել են ձեռագրերը, ապա իսպառ անհետացել՝ 15 թղթապանակ, 11 նոթատետր և 7 ծոցատետր՝ գրառումներով: Անհետ կորած է Չեկայի մասին վեպը: Ձերբակալվածների գնդակահարության ենթակաների ցուցակին, որտեղ Բաբելը 12-րդն էր, անձամբ «за» է ստորագրել Ստալինը: ԽՍՀՄ Գերագույն դատարանի Ռազմական կոլեգիան Հունվարի 26-ին նրան դատապարտել է պատժի առավելագույն չափին՝ մահապատժի: Գնդակահարությունն ի կատար է ածվել հաջորդ օրը՝ 1940 թվականի հունվարի 27-ին Մոսկվայում: Դիակիզել են: Մոխիրը թաղված է Դոնսկայա I գերեզմանոցի ընդհանուր գերեզմանափոսում:

 

1954 թվականին ետմահու արդարացվել է:

1919 թվականին ամուսնանում է Եվգենյա Բորիսովնա Գրոնֆայնի հետ: 1929 թվականին ծնվում է դուստրը՝ Նատալյան: Դերասանուհի Կաշիրինայից՝ քաղաքացիական կնոջից 1926 թվականին ունենում է որդի Էմանուիլին (նրան հետագայում որդեգրել է դերասանուհու ամուսինը՝ նկարիչ Վսեվոլոդ Իվանովը), որը հայտնի է որպես նկարիչ Միխայիլ Իվանով: Բաբելի վերջին կինը Անտոնինա Պիրոժկովան է, համատեղ ապրել են 7 տարի՝ մինչև գրողի մահը: 1937 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Լիդիան:

 

Պամիրի գագաթներից (6007 մ) մեկը, որը 1968 թվականին նվաճել են օդեսացի ալպինիստները, 1970 թվականից կոչվում է Բաբելի անվամբ: 1989 թվականից Օդեսայի Մոլդավանկայում փողոց կա նրա անունով: Նրա տան վրա Ռիշելևյան 17 հասցեում, փակցված է մի հուշատախտակ: Ի պատիվ Բաբելի՝ 5808 աստերոիդը, որ հայտնաբերել է Լյուդմիլա Կարաչկինան Ղրիմի աստղադիտարանում 1987 թվականի օգոստոսի 27-ին, կոչվում է Babel: 2011 թվականի սեպտեմբերի 4-ին Օդեսայում, օդեսացիների հանգանակությամբ, հանդիսավորապես բացվել է Բաբելի հուշարձանը, որի հեղինակը Գեորգի Ֆրանգուլյանն է:

 

1939 թվականին Արամ Վանեցյանը վրձնել է նրա դիմանկարը, որը Բաբելի կենդանության օրոք արված վերջին նկարն է:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: