Հանրագիտարան

Գևորգ Գիլանց

Հայ բանաստեղծ, թարգմանիչ Գևորգ Գիլանցը ծնվել է 1966 թ․-ի դեկտեմբերի 25-ին Արմավիրում։ 1991 թ.-ին ավարտել է ԵրՊԻ (ԵՃՀ) Վանաձորի մասնաճյուղը, իսկ 2005 թ.-ին՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրական ինստիտուտի ԲԳԴ-ն։

1994 թ.-ից տպագրվում է «Գարուն», «Արտասահմանյան գրականություն», «Դրուժբա նարոդով», «Սիբիրսկիե օգնի», «Սովրեմեննայա պոեզիա», «Ենիսեյսկի լիտերատոր», «Նաիրի», «Շպատիե կուլտուրի» (Ռումինիա), «Նաիրի» ամսագրերում, «Գրական թերթ», «Լիտերատուրնայա գազետա» և այլ թերթերում, ինչպես նաև մի շարք էլեկտրոնային պարբերականներում՝ «45-րդ զուգահեռական» (http://45parallel.net/gevorg_gilants), «Սիթիբուքս» (http://www.citybooks.eu/en/cities/citybooks/p/detail/all-roads-lead-to), «Լիտբուք» (http://litbook.ru/article/345) և այլն։

 

1994 թ.-ից ՀԳՄ և ՌԳՄ անդամ է։ Մասնակցել է պոեզիայի միջազգային մի շարք փառատոնների և սիմպոզիումների։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ռումիներեն, հոլանդերեն, անգլերեն և ֆրանսերեն։

 

Գևորգ Գիլանցը երեք բանաստեղծական գրքի հեղինակ է՝

  • «Չխունացող հուշատետր» (ՀԳՄ հրատ., Երևան, 2003 թ.),
  • «Ճախրի՛ր, իմ գազան» («Եդինայա կնիգա» հրատ.,Մոսկվա, 2006 թ.),
  • «ARS-մետա» («Անտարես» հրատ․, Երևան, 2014 թ.)։
  •  

Գևորգ Գիլանցի թարգմանանությունները՝

  • «Տառեր քարերին» («Խուդոժեստվեննայա լիտերատուրա», Մոսկվա, 2013 թ.),
  • «Սև կապիկը» (Հեղ․՝ Զախար Պրիլեպին, «Անտարես» հրատ․, Երևան, 2016 թ.),
  • «Հարյուր բանաստեղծություն» (Հեղ․՝ Նիկոլայ Գումիլյով, «Անտարես» հրատ․, Երևան, 2016 թ.), 
  • «Ժամանակի և քրոնոտոպի ձևերը վեպում» (Հեղ․՝ Միխայիլ Բախտին, «Անտարես» հրատ․, Երևան, 2017 թ.):

 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: