Հանրագիտարան

Շտրիխ կոդի ծննդյան օրը

Ապրիլի 3-ը նշվում է որպես 20-րդ դարի ամենակարևոր հայտնագործություններից մեկի՝ շտրիխ կոդի ծննդյան օր: Այն սկիզբ դրեց ապրանքի հաշվառմը և, այդպիսով, արագացրեց ու բարելավեց սպասարկման գործընթացը:

1973թ.-ի հենց այս օրը “IBM” ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց շտրիխ կոդի ամենատարածված պատկերներից մեկը՝  UPC-ը:

 

Այսօր շտրիխ կոդը ցանկացած վաճառակետի անբաժանելի մասն է, քանի որ դրա հիմնական գործառույթը յուրաքանչյուր ապրանքի տարբերակումն ու դրանց մասին անհրաժեշտ տեղեկատվություն փոխանցելն է:

 

Ի դեպ, ժամանակակից տարբերակում միշտ չէ, որ շտրիխ կոդերը սև և սպիտակ գծերի համադրություն են, կան նաև շտրիխ կոդեր՝ կազմված կետիկներից, քառանկյուններից և այլ երկրաչափական պատկերներից, որոնք հեշտությամբ են հասկացվում կոդը կարդացող գործիքների կողմից:

 

Որոշ դիզայներների անգամ հաջողվում է դրանցից մի ամբողջ արվեստի գործ ստեղծել՝ միաժամանակ չվնասելով հաշվառման գլխավոր գործառույթը: Այդ ուղղությունը ստացել է “Barcode art” անվանումը: 

 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: