Հանրագիտարան

Փակվեց Ալկատրաս կալանավայրը

1963թ.-ին վերջին 27 կալանավորները լքեցին լեգենդար Ալկատրաս բանտը:
 
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այն փակելու հրամանի հիմնական պատճառը կղզու կալանավորների կեցության համար արված չափազանց մեծ ծախսերն են եղել: 
 
Ալկատրասի պատմությունը սկիզբ է առել դեռևս 18-րդ դարից: Այն եղել է և՛ ամրոց, և՛ բերդ, և՛ ամենասարսափելի կալանավայր, որտեղից ոչ մի կալանավորի չի հաջողվել փախչել: 
 
Դատապարտյալները Ալկատրաս չէին ուղարկվում դատավորի վճռով: Այնտեղ այլ բանտերից տեղափոխում էին առավել «տարբերվող» կալանավորներին:
 
Նշենք, որ կալանավայրի փակվելուց 10 տարի անց Ալկատրասը վերածվում է թանգարանի, ուր տարեկան այցելում է շուրջ մեկ միլիոն զբոսաշրջիկ: 
 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: