Հանրագիտարան

Հայտնաբերվեց Պլուտոն մոլորակը

Մինչև վերջերս Արեգակնային համակարգի իններորդ մոլորակ համարվող Պլուտոնը, որ մեր երկրի համեմատությամբ արևից 40 անգամ ավելի հեռու է գտնվում, չէր ուսումնասիրվում:
1915թ.-ին  Պլուտոնի գոյության մասին թեորեապես նշել է ամերիկացի աստղագետ Պերսիվալ Լովելը, իսկ 15 տարի անց աստղագետ Լովելա Կլայդ Տոմբոն բացահայտել է մոլորակը: 
 
Աստղադիտարանի երիտասարդ աշխատակից Տոմբոյի պարտականությունների մեջ մտնում էր ժամանակ առ ժամանակ ստանալ գիշերային երկնքի լուսանկարները:
 
1930թ.-ի փետրվարի 18-ին, համեմատելով 1 տարվա ընթացքում ստացված լուսանկարները, Տոմբոն նկատել է հնարավոր շարժվող օբյեկտը, իսկ ավելի ուշ աստղադիտարանը բացահայտել է մոլորակի գոյությունը փաստող տվյալներ:
 
Նոր երկնային մարմնի համար անվան զանազան տարբերակներ էին առաջարկվում, սակայն, ի վերջո, ընտրությունը կանգ է առնում Օքսֆորդի դպրոցի աշակերտուհի Վենեցիա Բերնիի առաջարկած Պլուտոն տարբերակի վրա:
 
Նա կարծում էր, որ անդրերկրյա թագավորության հունական աստծո անունը համապատասխանում է նորահայտ մութ ու ցուրտ մոլորակին:
 
1930թ.-ի մարտի 24-ին Պլուտոնը պաշտոնապես անվանակոչվում է, 76 տարի անց Միջազգային աստղագիտական միության գլխավոր նստաշրջանի որոշմամբ՝ համարվում թզուկ մոլորակ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: