Հանրագիտարան

Ցորեն

Ցորենը կարևոր պարենային մշակաբույս է: Ամբողջ մարդկության կեսից ավելին սնվում է ցորենով: Ցորենը հին մշակաբույս է: Հնագույն երկրագործությունն ինչպես Առաջավոր Ասիայում, այնպես էլ Հայաստանում, հիմնված է եղել ցորենի և գարու խառնուրդային ցանքերի վրա:
Այն օգտագործում են ոչ միայն հացի, այլև ձավարի, մակարոնի, հրուշակեղենի արտադրության մեջ: Նրանից ստանում են օսլա, սպիրտ և այլ նյութեր: Ցորենը հայտնի է եղել մարդկությանը դեռևս 6-7 հազար տարի առաջ: Ներկայումս այն մշակում են աշխարհի ավելի քան 80 երկրում:
  
Հայտնի է ցորենի 4 վայրի և ավելի քան 25 մշակովի տեսակներ: Ցորենը բավական խոնավասեր բույս է, հատկապես՝ հատիկի ուռչման փուլում: Երաշտն զգալիորեն իջեցնում է ցորենի բերքատվությունը: Ցորենը սննդարար է, պարունակում է սպիտակուցներ (10-25%), ածխաջրեր (60-64%), ճարպեր (2%), վիտամիններ, ֆերմենտներ, թաղանթանյութ, հանքային նյութեր և այլն:
 
Ցորենի բազմաթիվ տեսակների հայրենիքը Այսրկովկասն է: Իրանում, Իրաքում, Սիրիայում, Թուրքմենիայում ցորենն աճեցրել են մ.թ.ա. 7-6-րդ հազարամյակներից, Արևմտյան Եվրոպայի երկրներում՝ մ.թ.ա. 6-2-րդ հազարամյակներից: Ցորենը Հարավային Ամերիկա է տարվել 1528թ.-ին, ԱՄՆ՝ 1602թ.-ին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: