Հանրագիտարան

Վարունգի մշակումը

Վարունգը (Cucumis) դդմազգիների ընտանիքի միամյա բանջարաբույս է: Հայտնի է վարունգի մոտ 30 տեսակ: Վարունգի հայրենիքը Հնդկաստանն է, որտեղ այն հայտնի է մ.թ.ա. 3-րդ հազարամյակից:
Վարունգը պարունակում է մինչև 98% ջուր, 1.1-2.5 շաքարներ, 0.5-1.1% սպիտակուցներ, ճարպեր, բջջանյութ, օրգանական թթուներ, եթերայուղ, որոնք պտուղներին տալիս են յուրահատուկ հոտ և թարմացնող համ: Օգտագործում են թարմ և թթու դրած վիճակում:
 
Տարբեր սորտերի ծաղկման և պտղաբերության շրջանը տևում է 30-60, սերմնացու պտուղների հասունացումը՝ 80-90 օր: Աճեցնում են բաց և ծածկած գրունտում, սերմերով և սածիլներով:
Վարունգը ջերմասեր և խոնավասեր բույս է:
 
Սերմերը ծլարձակում են 12-130C ջերմաստիճանում, աճի բարենպաստ ջերմաստիճանը 24-300C է: Վարունգը լավ է աճում բերրի, փխրուն, թույլ թթվային հողերում: Վարունգի ցանքի համար հողը նախապատրաստում են աշնանավարով:
 
Վարունգը պետք է մշակել լավ լուսավորված, արևոտ դիրք ունեցող, օրգանական նյութերով հարուստ հողերում: Ծանր կավային և ճահճոտ հողերում այն լավ չի աճում: Վարունգը սիրում է օրգանական պարարտանյութեր: Աշնանը հողը փորելիս 1մ2 կարելի է տալ 1 դույլ գոմաղբ: Գոմաղբը, բացի սննդանյութերով ապահովելուց, բույսերին տալիս է աշխաթթու գազ, բարելավում է հողի ջերմային ռեժիմը:
 
Շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչու են վարունգի պտուղները երբեմն լինում դառը: Դա հետևանք է բույսի մեջ կոլոցանտինի պարունակությանը, որը դառը նյութ է: Մշակության անբարենպաստ պայմանների հետևանքով կոլոցանտինը բույսից անցնում է պտուղներ և դառնացնում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: