Հանրագիտարան

Սերմերի որակը

Մշակաբույսերի բերքատվության մակարդակը մեծ չափով պայմանավորված է սերմնացուի որակով: Բարձրորակ սերմերն արագ են ծլում, տալիս են առողջ ու փարթամ բույսեր, դիմացկուն են արտաքին անբարենպաստ պայմանների նկատմամբ:
Սերմնացուի որակը կախված է սորտից: Սովորաբար լավագույն սորտերը տալիս են բարձրորակ սերմնանյութ: Սակայն ամենալավ սորտն անգամ վատ մշակության պայմաններում կարող է կորցնել իր որակը:
 
Սերմնադաշտում անհրաժեշտ է կատարել տեսակային և սորտային քաղհան, այսինքն՝ նախքան ծաղկելը, հեռացնել տվյալ սորտից բացի մնացած բոլոր սորտերի հասկերը: Սերմնադաշտի բերքն անհրաժեշտ է հավաքել, սորտավորել և պահեստավորել առանձին:
 
Սերմերի որակի մեծ խայտաբղետություն է նկատվում հատկապես այն մշակաբույսերի մոտ, որոնց ծաղկման ժամանակաշրջանը երկար է (վարսակ, կորեկ, ոլոռ): Սերմերի ծլունակությունը պահպանվում է երկար ժամանակ: Սովորական պահեստավորման պայմաններում հացաբույսերի սերմերի ծլունակությունը պահպանվում է 2-5 տարի:
 
Հացաբույսերի սերմերի խոնավությունը 14-15%-ից ավելին չպետք է լինի: Պահեստները պետք է լինեն չոր, ունենան օդափոխության հարմարանքներ: Նախքան օգտագործելը, դրանք պետք է լավ մաքրել և ախտահանել:
 
Սերմնանյութի ցանքային որակը որոշելու համար վերցնում են միջին նմուշ և որոշում նրա մաքրությունը, սերմերի ծլունակությունը, խոնավությունը, ծլման էներգիան, կենսունակությունը, 1000 հատիկիզանգվածի կշիռը, հիվանդություններով և վնասատուներով վարակվածությունը:  Դրանցից հատկապես արտադրական նշանակություն ունեն սերմերի ծլունակությունը և մաքրությունը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: