Հանրագիտարան

Սերմերի նախապատրաստումը ցանքին

Նախքան ցանելը, սերմնացուն պետք է մաքրել կողմնակի խառնուրդներից, վնասազերծել հիվանդությունների հարուցիչներից և վնասատուներից: Գյուղատնտեսական մշակաբույսերը վարակվում են բազմաթիվ հիվանդություններով, որոնցից մի մասի վարակը տարածվում է սերմերով: Դրանց դեմ պայքարելու համար անհրաժեշտ է ցանքից առաջ սերմերն ախտահանել քիմիական պատրաստուկներով:
Սերմերն առողջացնելու համար կատարվում է օդափոխությունը: Ջերմաօդային տաքացումն իրականացնում են, եթե սերմերն ունեն բարձր կենսունակություն, բայց ցածր ծլունակություն և ծլման էներգիա:
 
Բույսերի սնուցումը լավացնելու և բերքատվությունը բարձրացնելու համար սերմերը մշակում են բակտերիային պարարտանյութերով (նիտրագին): Ցանքից առաջ սերմերը մշակում են նաև միկրոտարրերով (մանգանի, բորի, պղնձի, ցինկի աղեր), որոնք սերմերը հարստացնում են բույսի բնականոն աճի ու զարգացման համար անհրաժեշտ նյութերով:
 
Բանջարաբույսերի սերմերի ծլումն արագացնելու համար կատարում են թրջում: Սերմերի վրա ջուրը լցնում են փոքր բաժիններով, որպեսզի դրանք թեթևակի թրջվեն, քանի որ ջրի ավելցուկը սերմերից լվանում է սննդարար նյութերն ու նվազեցնում ծլունակությունը: Գազարի, մաղադանոսի և սոխի սերմերը թրջում են 3-4 օր, դդմազգի մշակաբույսերինը՝ 12 ժամ, ոլոռի և լոբու սերմերը՝ 2-4 ժամ:
 
Սերմերի հետքաղյա հասունացումը արագացնելու համար ցանքից առաջ անհրաժեշտ է լինում 3-5 օր փռել արևի տակ, իսկ անբարենպաստ կլիմայական պայմաններում 2-3 ժամ տաքացնել 45-480C ջերմության պայմաններում: Օդաջերմային մշակումը հատկապես կարևոր է լեռնային այն շրջանների համար, որտեղ հատիկների հասունացումը համընկնում է անբարենպաստ եղանակներին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: