Հանրագիտարան

Ջերմոցային տնտեսություն

Ջերմոցների նախապատրաստումը պետք է սկսել վաղ գարնանից: Արարատյան դաշտում և նախալեռնային գոտիներում լոլիկի, տաքդեղի և բադրիջանի սածիլներն աճեցվում են տաքացվող և արևային ջերմոցներում, ինչպես նաև բաց գրունտում:
Ջերմոցները լինում են մի քանի տեսակի՝ միաթեք գետնափոր, միաթեք վերերկրյա և երկթեք: Հանդիպում են նաև արևային ջերմոցներ: Ջերմոցները տաքացնելու համար օգտագործում են ձիու թարմ գոմաղբ, որը քայքայվելուց առաջացնում է մեծ քանակությամբ էներգիա:
 
Սովորաբար ջերմոցներում օգտագործում են արհեստական խառնուրդներ՝ բաղկացած բուսահողից, տորֆից կամ խամ հողից: Գարնանը գոմազբը պետք է լցնել ջերմոցի մեջ, այնուհետև ծածկել ծածկոցներով և թողնել 1-2 օր: Մի քանի օր անց անհրաժշետ է այն տրորել օդի ներթափանցումը չափավորելու և այրման գործընթացը դանդաղեցնելու համար:
 
Ցանքի ժամանակ ջերմոցի հողի ջերմաստիճանը պետք է լինի 20 աստիճան տաքության: Ցանելուց հետո սերմերը պետք է ծածկել 1 սմ հաստությամբ հողաշերտով: Մինչև սերմերի ծլելը, ջերմոցներում ջերմությունը պետք է պահպանել 22-24 աստիճանի սահմաններում:
 
Սերմերի ծլելուց հետո պետք է նոսրացնել սածիլներն այնպես, որ բույսերի միջև հեռավորությունը լինի 4-5 սմ: Հանած սածիլները պետք է վերատնկել այլ ջերմոցում, իսկ մյուսների վրա թեթև հող լցնել ու ջրել:
 
Սածիլները դաշտ տեղափոխելուց մի քանի ժամ առաջ ջերմոցները պետք է ջրել, որպեսզի բույսերը հողագնդով դուրս գան: Սածիլը ջերմոցից պետք է հանել փոքր գործիքի օգնությամբ: Չի կարելի սածիլը քաշելով հանել, քանի որ նվազում է նրա կպչողականությունը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: