Հանրագիտարան

Պատվաստի ստուգումը և խնամքը

Աչքապատվաստումից 12-15 օր հետո պետք է ստուգել պատվաստների կպչողականությունը: Ստուգելու համար մատի ծայրով դիպչել տերևակոթունին, եթե այն հեշտությամբ պոկվում և ընկնում է կամ արդեն ընկել է, նշանակում է պատվաստը կպել է:
Եթե տերևակոթունն աչքի վրա չորացել է ու չի ընկնում, և աչքն էլ գորշ գույնի է, ուրեմն պատվաստը չի կպել: Նման դեպքերում պետք է կրկին պատվաստ կատարել: Կրկնապատվաստի տեղը պետք է ընտրել վայրակի մյուս կողմի վրա և անել առաջին պատվաստից բարձր:
 
Դաշտային պայմաններում աչքապատվաստումից 8-10 օր հետո դաշտը պետք է ջրել այնպես, որ պատվաստի տեղը ջուրը չհասնի: Ջուրը կարող է մտնել նոր պատվաստված բույսերի վերքերի մեջ և բացասաբար ազդել պատվաստի կպչողականության վրա:
 
Պատվաստների բողբոջները ձմռան ցրտից պաշտպանելու համար ուշ աշնանը՝ նախքան ցրտերն ընկնելը և գետինը սառչելը, պետք է կատարել 12-15 սմ բարձրության բուկլից:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: