Հանրագիտարան

Ոռոգման կարևորությունը

Ոռոգումն անհրաժեշտ է կիրառել այն տարածքներում, որտեղ վեգետացիոն շրջանում բնական տեղումների քանակը բավարար չէ մշակաբույսերի աճի ու զարգացման համար: Բարձր ու կայուն բերք, սակայն, կարելի է ստանալ միայն ոռոգման ճիշտ ռեժիմի դեպքում:
Ոռոգման շնորհիվ կարգավորվում է հողի օդային, աղային, սննդային և ջերմային ռեժիմները, բարձրանում է հողի բերրիությունը: Բույսերի կողմից ջրի սպառումը և ջրի նկատմամբ պահանջը կախված են ջերմաստիճանից, օդի հարաբերական խոնավությունից, հողի բերրիությունից, մշակաբույսի տեսակից:
 
Յուրաքանչյուր մշակաբույսի կողմից գոլորշիացող ջրի քանակը պայմանավորված է տարածքի կլիմայական, հողային պայմաններով: Հողում ջրի առատությունը քայքայում է հողի կնձիկները:
 
Ոռոգումը պետք է իրականացվի այնպես, որ չլինեն ջրի վատնումներ, քանի որ այդ դեպքում հնարավոր է ոչ միայն ջրի և սննդանյութերի կորուստ, այլև հողերը կարող են գերխոնավանալ, աղակալել և ճահճանալ:  
Ճիշտ ոռոգման դեպքում օրգանական նյութերը քայքայվում են և դառնում մատչելի բույսերի համար:
 
Ոռոգման ջուրն ազդում է նաև հողի քիմիական հատկությունների վրա: Այն լուծում է հողի մեջ եղած աղերը, որի հետևանքով նվազում է հողի վերին շերտում վնասակար աղերի քանակությունը:
 
Գարնանային և աշնանային ցրտահարություների ժամանակ ոռոգման ջուրն ապահովում է լրացուցիչ ջերմություն, որը բարձրացնում է միջավայրի ջերմաստիճանը և ազդում բերքատվության վրա: Ճիշտ ոռոգման ռեժիմի դեպքում բերքատվությունն ավելանում է 2-3 անգամ, բերքի մեջ բարձրանում է սպիտակուցների, ածխաջրերի, օսլայի քանակությունը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: