Հանրագիտարան

Բուսաբուծություն

Բուսաբուծությունը գյուղատնտեսության կարևոր ճյուղերից մեկն է: Այն ընդգրկում է մշակովի բույսերը, որոնք համարվում են ողջ գյուղատնտեսական արտադրության հիմքը:
Օգտագործելով արևի լույսն ու էներգիան ֆոտոսինթեզի ժամանակ՝ ածխաթթու գազից և ջրից սինթեզում են օրգանական միացություններ, որոնց մի մասը մարդիկ օգտագործում են որպես սնունդ, անասնակեր կամ հումք թեթև ու սննդի արդյունաբերության համար:
 
Բուսական աշխարհը խիստ բազմազան է: Միայն ծաղկավոր բույսերի տեսակներն անցնում են 300 հազարից, դրանցից մշակովի է 15 հազարը: Բուսաբուծություն առաջնային խնդիրն է մշակել դաշտային մշակաբույսերից բարձր ու որակով բերք ստանալու տեսական հիմունքները և գործնական միջոցառումները:
 
Այն գիտականորեն ուսումնասիրում է բույսերի զարգացման օրինաչափություններն ու նրանց առնչվող բոլոր գործընթացները՝ դիտելով դրանք մի ընդհանուր միասնության մեջ:
 
Աշխարհի շատ երկրներում դեռևս ցածր է գյուղատնտեսական բույսերի բերքատվությունը, ցածր է երկրագործության մշակույթը, գյուղատնտեսության մեքենայացման և քիմիացման մակարդակը: Գյուղատնտեսությանը հսկայական վնաս են հասցնում վնասատուները և հիվանդությունները:
 
Բերքի քանակն ու որակը պայմանավորված է նրանով, թե մարդն ինչ չափով է բավարարել բույսի կյանքի պահանջները: Որքան բույսը լավ է ապահովված սննդանյութերով, ջրով և այլ գործոններով, այնքան ինտենսիվ է տեղի ունենում նրա ֆոտոսինթեզը և այնքան բարձր է լինում նրա պտղաբերության մակարդակը:
 
Ագրոտեխնիկական միջոցառումների ողջ համակարգը ժամանակին ու բարձր որակով կիրառելու միջոցով հնարավոր է անընդհատ բարձրացնել գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը, ստանալ որակական բարձր ցուցանիշներով բերք:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: