Հանրագիտարան

Հնդկացորենի մշակումը

Բարենպաստ պայմանների դեպքում հնդկացորենի սերմերը հողում ցանելուց մինչև ծլարձակումը տևում է 5-7 օր: Հնդկացորենը ծաղկում է ծլումից 15-25 օր հետո: Նրա հատիկի բերքի ձևավորման համար անհարաժեշտ է 100C-ից բարձր ջերմաստիճան:
Հնդկացորենը ջերմասեր մշակաբույս է: Միևնույն ժամանակ հնդկացորենը վատ է դիմանում նաև բարձր ջերմաստիճաններին: Օրինակ, եթե օդի ջերմաստիճանը 250 C աստիճանից բարձրանում է, ապա վատթարանում են փոշոտման և բեղմնավորման պայմանները, նվազում է բույսերի բերքատվությունը, ինչն էլ հանգեցնում է բերքի կորստի:
 
Հնդկացորենի բարձր բերք ստանալը մեծապես կախված է սերմնացուի որակից: «Վատ սերմից լավ սերունդ մի՛ սպասիր»,-ասում է ժողովրդական իմաստությունը: Սերմի ծլման և դաշտում ծլունակության էներգիան բարձրացնելու ամենապարզ ու արդյունավետ եղանակներից մեկը ջերմաօդային տաքացումն է:
 
Ցանքի լավագույն ժամկետը պետք է ապահովի այնպիսի պայմաններ, որ ծիլերը չընկնեն գարնանային ցրտահարությունների տակ, իսկ ծաղկման-պտղաձևավորման շրջանը, որը տևում է միջինը 40-50 օր, չհամընկնի չոր և շոգ եղանակի հետ:
 
Հնդկացորենի ծաղիկների 95%-ը փոշոտում են մեղուները: Լավ փոշոտման համար հնդկացորենի ծաղկելուց մեկ-երկու օր առաջ մեղվանոցից դաշտ են տեղափոխում 2-3 լիարժեք մեղվաընտանիք:
 
Մեղուների միջոցով հնդկացորենի ցանքերի փոշոտման կազմակերպումը թույլ է տալիս զգալիորեն բարձրացնել բերքատվությունը, ինչպես նաև ապահովել ամեն մեղվաընտանիքից մինչև 50-70 կգ հնդկացորենի արժեքավոր մեղրի ստացումը: Եթե մոտակայքում չկան մեղվափեթակներ, ապա բերքատվությունը զգալիորեն կնվազի:
 
Հնդկացորենը ժամանակակից հողագործության այն սակավաթիվ մշակաբույսերից է, որը չի պահանջում մոլախոտերից, վնասատուներից ու հիվանդություններից պաշտպանող քիմիական նյութերի պարտադիր կիրառում, ինչն էլ ապահովում է էկոլոգիապես մաքուր արտադրանքի ստացում:
 
Հնդկացորենի պաշտպանության հիմնական միջոցները նախ և առաջ իրականացվում են ագրոտեխնիկական համալիր միջոցառումներին (ցանքաշրջանառություն, պարարտանյութեր, հողի մշակման հնարքներ, սերմի նախապատրաստում, ցանքի ժամկետներ, ցանքերի խնամք) խստորեն հետևելու միջոցով:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: